Ոճային մայրիկ․ Արմինկայի նորաձեւ լուքը

19:43   2 հուլիսի, 2022

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, ժամանել է հայրենիք։ Այս մասին տեղեկանում ենք սոցիալական ցանցի նրա էջից։

291047541_725001995476855_1819570708196875333_n.jpg (154 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված նոր կադրում Արմինկան կրում է սեւ տոպ, որը համադրել է գոտկատեղը բարձր կանաչ գույնի տաբատի հետ։ Երգչուհու մազերը հավաքված են, քնքուշ շպարով է։ Հրապարակումը նա չի մակագրել։

290680944_600613498155290_3245044156061226004_n.jpg (119 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրում երգչուհին կերպարանք էր ընդունել բնության գրկում։ Նա բաց երանգի սպորտային հագուստ էր կրում։ Արմինկայի մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Էս գեղեցկությունը», - հրապարակումը կարճ մակագրել էր երգչուհին, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Անչափ գեղեցիկ»։



© NEWS.am STYLE