Մահացել է «Փայլատակում» եւ «Սայրով վազողը» ֆիլմերի դերասան Ջո Թըրքլը

14:07   2 հուլիսի, 2022

Ամերիկացի դերասան Ջո Թըրքլը մահացել է 94 տարեկան հասակում, հայտնում է Deadline-ը՝ հղում անելով նրա ընտանիքին։

Հարազատների խոսքերով՝ նա խաղաղ պայմաններում մահացել է որդիների՝ Քրեյգի եւ Ռոբերտի շրջապատում։

Դերասանը խաղացել է բարմեն Լլոյդի դերը Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմում 1980 թվականին, ինչպես նաեւ մեծ դեր է խաղացել Ռիդլի Սքոթի «Սայրով վազողը» (1982) ֆիլմում։

Մահվանից կարճ ժամանակ առաջ դերասանն ավարտեց հուշագրությունը, որը կոչվում էր «Հաջողության դժբախտությունը»: Ընտանիքը նախատեսում է գիրքը հրատարակել 2022 թվականի վերջին։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Courtesy of Diane Thibert



© NEWS.am STYLE