«Վենետիկը նման է կտավի...»․ Անահիտ Կիրակոսյանի լուսանկարներն Իտալիայից

18:36   2 հուլիսի, 2022

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Վենետիկում։

290647901_1520845584997977_2314424994654482097_n.jpg (136 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Անահիտը ամառային հմայիչ կերպարում է։ Նա կրում է բաց երանգի զգեստ, որը համադրել է լայնեզր գլխարկի հետ։ Անահիտն արձակել է մազերը, նվազագույն շպարով է։ «Վենետիկ...Վենետիկը նման է կտավի... էական չէ դու քայլում ես կենտրոնական փողոցներով, նավակի մեջ ես , թե որևէ կամուրջի մոտ ...ամենուր կտավային գույներ են։ Դե դու էլ դառնում ես կտավի հերոսուհի....», - հրապարակումը մակագրել է Անահիտը։

290631815_1156350191763603_4301199244607174364_n.jpg (170 KB)

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Անահիտը կարմիր հագուստ էր կրում՝ տաբատ եւ պիջակ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու լայնեզր գլխարկ էր կրում։ «Փարիզի մասին պետք չէ խոսել... Փարիզը պետք է զգալ...»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE