Տոպը՝ տաբատի համադրությամբ․ Մարգարիտա Պոզոյանի լուսանկարը

22:32   2 հուլիսի, 2022

Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

290641011_350298933747809_6524257133085885323_n.jpg (233 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Մարգարիտան կրում է սպիտակ գույնի տոպ, որը համադրել է նույն երանգի տաբատի, երկնագույն վերնաշապիկի հետ։ Նա արձակել է մազերը, նախընտրել է մեղմ շպար։ Կերպարն ամբողջական են դարձնում սպորտային կոծիկները։

Մարգարիտա Պոզոյան

Օրեր առաջ հրապարակված կադրերում Մարգարիտան ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր կանաչ տոպի ու վերնաշապիկի հետ։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով արեւային ակնոցով։ «Ռոստովը դիմավորեց կիզիչ արեւով ու բնակչների հյուրընակլությամբ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE