Marvel-ը ներկայացրել է առաջին համասեռամոլ Սարդ-մարդուն

22:04   2 հուլիսի, 2022

Marvel Comics-ը շարունակում է ընդլայնել իր հորիզոնները։ Վերջերս ընկերությունը ներկայացրել է առաջին համասեռամոլ Սարդ-մարդուն։ Նոր սուպերհերոսի անունը Web Weaver  է եւ աշխատում է որպես նորաձևության դիզայներ Van Dyne գործակալությունում:

image-2022-07-02-123954-640x414.jpg (45 KB)

Կերպարը կհայտնվի Edge of Spider-Verse-ի թողարկումում, որը հասանելի կլինի սեպտեմբերին։ Կոմիքսների գրող Սթիվ Ֆոքսի կարծիքով՝ նոր Սարդ-մարդը չի լինի «բոլոր գեյերի» մարմնավորումը։ «Սյուժեում առանցքային դեր է խաղում նրա անվախ կանացի էությունը, բայց, այնուամենայնիվ, այս պատմությունը դրա մասին չէ»,- նշել է հերոսի ստեղծողը։

image-2022-07-02-124021-640x953.jpg (125 KB)



© NEWS.am STYLE