Լինդսի Լոհանն ամուսնացել է

10:02   3 հուլիսի, 2022

Ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը հուլիսի 2-ին՝ իր 36-ամյակի օրը, սոցցանցերում գրառում է կատարել՝ նշելով, որ ամուսնացել է ֆինանսիստ Բադեր Շամասի հետ։

image-2022-07-02-165440-640x640.jpg (47 KB)

Դերասանուհին գրել է, որ ինքը «աշխարհի ամենաերջանիկ կինն է» եւ «ապշած է», որ Շամասը դարձել է իր ամուսինը։

2022-07-02-16.52.45-640x480.jpg (59 KB)

Մի քանի օր առաջ նա հայտարարել էր նշանադրության մասին։ Հայտնի աստղը սիրեցյալի հետ սեւ-սպիտակ եւ գունավոր երկու ռոմանտիկ լուսանկար էր հրապարակել, որոնք ուղեկցվել էին հետեւյալ մակագրությամբ. «Իմ սեր, իմ կյանքը, իմ ընտանիք, իմ ապագա»։ Նկատվում էր նաեւ հսկայական ադամանդով նրա նշանադրության մատանին։

277361627_1773228686214994_6605229325764490979_n-1.jpg (215 KB)

Հիշեցնենք, որ Լինդսին եւ Բադերը հարաբերությունների մեջ են ավելի քան մեկ տարի։ Անցյալ աշնանը արաբ ֆինանսիստը դերասանուհուն ամուսնության առաջարկ արեց՝ նվիրելով մոտ 250 հազար դոլար արժողությամբ վեց կարատանոց ադամանդե մատանի։



© NEWS.am STYLE