Հեյլին քննադատության է ենթարկվել Ջասթին Բիբերի հետ անկեղծ լուսանկարներ հրապարակելու համար

20:12   3 հուլիսի, 2022

Հեյլի եւ Ջասթին Բիբերները համարվում են Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը։ Չնայած այն հանգամանքին, որ աստղերը երկար տարիներ միասին են, նրանք դեռ վայելում են «քաղցր» շրջանը՝ ժամադրության են գնում, ռոմանտիկ անակնկալներ են կազմակերպում միմյանց համար եւ չեն վարանում իրենց զգացմունքները հանրության առաջ ցուցադրել։

image-2022-07-02-112716.jpg (56 KB)

Հեյլին իր սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել, որում մոդելը կրում է սպիտակ տոպ եւ ջինսե լայն տաբատ։ Նա նստած է Ջասթինի վրա, որը պառկած է մարզասրահում՝ յոգայի գորգի վրա։

Կադրը լայն արձագանք է ստացել համացանցի օգտատերերի շրջանում։ Զույգի որոշ երկրպագուներ կարծում են, որ Հեյլին չպետք է այդքան անկեղծ լուսանկար հրապարակեր։ «Ես ամաչում եմ նայելուց», «Գռեհիկ եւ միանգամայն անպատշաճ», «Դու ոչինչ ապացուցելու կարիք չունես», «Զզվելի լուսանկար», «Խեղճ լուսանկարիչ», «Սա ոչ ոք չպետք է տեսներ», «Բաներ կան, որոնք պետք է մնան ննջարանում»,- վրդովված գրել են օգտատերերը։

Աղբյուրը՝ PeopleTalk

 

 

 

 

 

 



© NEWS.am STYLE