Երգում են ու հեքիաթներ կարդում․ Մարգարիտա Սիմոնյանը կիսվել է իր եւ Տիգրան Քեոսայանի երեխաների հազվագյուտ տեսանյութով

11:01   3 հուլիսի, 2022

Մարգարիտա Սիմոնյանը երեք երեխա ունի Տիգրան Քեոսայանից։ Զույգը հարաբերություններն օրինականացրել է մեկ տարի առաջ, մինչ այդ նրանք 10 տարի ապրել են քաղաքացիական ամուսնությամբ։ 2013 թվականի օգոստոսին Մարգարիտան դուստր ունեցավ՝ Մարիանային, իսկ ընդամենը 11 ամիս անց ծնվեց Բագրատը։ Ավելի ուշ լրագրողը լույս աշխարհ բերեց Մարոյին, այժմ նա երեք տարեկան է։ Սիմոնյանն ակտիվորեն վարում է իր միկրոբլոգը, սակայն հազվադեպ է անձնական լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում։

Կադրերում ավագ դուստրը գիրք է կարդում քրոջ համար։ Ըստ ամենայնի, աղջիկը նմանակում է մորը եւ այդպիսով քնեցնում է Մարոյին։ «Արժեքավոր խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է փոքր երեխաներին քնեցնել. ունենալ մեծերին», - հրապարակումը մեկնաբանել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը:



© NEWS.am STYLE