«Համամի՞տ եք, որ պետք է ֆիքսել կյանքի երջանիկ պահերը»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո)

11:43   4 հուլիսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել բնության գրկում։

291506253_579410180450029_7559481172111681897_n.jpg (252 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկն ամառային հմայիչ կերպարում է։ Նա կրում է սպիտակ գույնի զգեստ։ Լուսինեն հավաքել է մազերը, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում ծղոտե ոճային պայուսակը։ «Համամի՞տ եք, որ պետքա ֆիքսել կյանքի երջանիկ պահերը։ Ես լրիվ կողմ եմ այդ մտքին, քանի որ տարիներ անց թեկուզ հենց այս նկարը նայելիս ես կունենամ այն ապրումները, ինչ այս լուսանկարում։ Իսկ Ձեզ մոտ լուսանկերները հուշեր արթնացնու՞մ են», - հրապարակմանը կից հետեւորդներին հարցրել է գեղեցկուհին։

Լուսինե Թովմասյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն բաց կապույտ զգեստ էր ընտրել, որը համադրել էր սպորտային կոշիկի հետ։ «Կասկադը իմ ամենասիրելի վայրերից է Երևանում։ Այստեղից կարողանում եմ տեսնել քաղաքի շարժը, ու բարձունքից տեսարանը ուղղակի խելագարացնող է։ Ժամերով կարող եմ նստել աստիճաններին ու նայել մարդկանց ու մեքենաների անցուդարձին»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE