«Ուրիշ»․ Իննա Խոջամիրյանի վառ լուքը

13:39   3 հուլիսի, 2022

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է վառ ու հմայիչ կերպարում։

291053410_435626288189671_3689882720137089748_n.jpg (136 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում դերասանուհին կրում է վարդագույն վերնաշապիկ, որը համադրել է գոտկատեղը բարձր, կարմիր երանգի տաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, արտահայտիչ շպարով է։ «Ուրիշ», - մակագրել է Իննան։

290561272_736032204336755_1526895338629525680_n.jpg (278 KB)

Օրերս հրապարակված կադրն արվել էր Դուբայում։ Իննան կրում էր սեւ գույնի ուլտրակարճ զգեստ, որն էլ ավելի էր ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Դերասանուհին հավաքել էր մազերը, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էին դարձրել բարձրակրունկները։ «Դու յուրահատուկ ես», - հրապարակումը կարճ մեկնաբանել էր Իննան։



© NEWS.am STYLE