Քորթնի Քարդաշյանի ամուսինը խոսել է իր հոսպիտալացման մասին

12:06   3 հուլիսի, 2022

Blink-182 թմբկահար Թրեւիս Բարքերը մանրամասներ է հայտնել ենթաստամոքսային գեղձի բորբոքման պատճառով հոսպիտալացման մասին: Այս մասին նա գրել է Instagram-ի իր անձնական էջում։

Երաժշտի խոսքով՝ էնդոսկոպիայի ժամանակ հեռացրել են «շատ զգայուն հատվածում գտնվող փոքրիկ պոլիպը»։ Նա հայտնել է, որ մասնագետները, որոնք զբաղվում էին դրանով, վնասել են ենթաստամոքսային գեղձի հետ կապված դրենաժային խողովակը։

«Սա հանգեցրել է կյանքին սպառնացող պանկրեատիտի», - նշել է Բարքերը:

Թմբկահարը նշել է, որ ինտենսիվ բուժումից հետո իրեն շատ ավելի լավ է զգում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոսպիտալացման ժամանակ նրա կողքին է եղել թմբկահարի կինը՝ Քորթնի Քարդաշյանը։ Հաղորդվում էր, որ վերջերս Քարդաշյանի ամուսինը առողջական խնդիրներ է ունեցել, որից հետո հայտնվել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE