«Գեղեցիկ զույգ»․ Եվա Զոհրաբյանի եւ ամուսնու լուսանկարը

10:41   4 հուլիսի, 2022

Դերասանուհի Եվա Զոհրաբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։

Եվա-Զոհրաբյան.jpg (183 KB)

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում Եվան ոճային կերպարում է։ Նա կրում է մանուշակագույն տոպ, որը համադրել է կանաչ հեծանվաշորտերի, մոխրագույն բաճկոնի հետ։ Դերասանուհին արձակել է ալիքավոր մազերը, մեղմ շպար է նախընտրել, իսկ կերպարն ամբողջական են դարձնում սպորտային կոշիկներն ու ոճային արեւապաշտպան ակնոցը։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել ամուսիններին․ «Գեղեցիկ զույգ»։

283963261_341054054826946_5030945051362269593_n.jpg (159 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրում դերասանուհին կրում էր բաց երանգի բլուզ, որը համադրել էր հետաքրքիր ձեւվածքի կիսաշրջազգեստի հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում նորաձեւ բարձրակրունկները։   



© NEWS.am STYLE