«Ամենաոճային»․ Մարտայի նորաձեւ կերպարը

18:43   3 հուլիսի, 2022

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ոճային կերպարում։

290998963_752238916111720_8960302626298821700_n(1).jpg (194 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին կրում է բաց երանգի հանդերձանք, որը համադրել է սեւ գույնի կոշտ երկարաճիտների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Մարտան գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել․ «Ամենաոճային»։

Մարտա-Կիրակոսյան (188 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին կրում էր սեւ գույնի տաբատ, որը համադրել էր մուգ երանգի բլուզի հետ։ Նրա մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ Նրա կերպարն ամբողջական էր դարձնում վանդակավոր պրինտով նորաձեւ գլխարկը։ Հրապարակումը Մարտան չէր մեկնաբանել։ 



© NEWS.am STYLE