Տոպը՝ ծաղկավոր պրինտով կիսաշրջազգեստի համադրությամբ․ Օլյա Հակոբյանի ամառային լուքը

20:33   3 հուլիսի, 2022

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է ամառային կերպարում։

291605139_1455935211531997_8559879366772879475_n.jpg (201 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Օլյան կրում է բաց երանգի տոպ, որը համադրել է խաղկավոր պրինտով, համարձակ բացվքածքով կիսաշրջազգեստի եւ բարձրակրունկների հետ։ Դերասանուհու մազերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել։

Օլյա Հակոբյան

Օրերս տեղադրված լուսանկարում Օլյան վառ կարմիր տաբատ ու վերնաշապիկ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու վառ դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջական էր դարձրել սեւ պայուսակը։ «Կարծիք կա, թե հաջողությունը նրանց է ժպտում, ովքեր վաղ են արթանանում։ Ոչ, հաջողությունը ժպտում է նրանց, ովքեր արթնանում են լավ տրամադրությամբ»,- մեկնաբանություններում գրել էր Օլյան։

Լուսանկարը՝ arsen_photographer007



© NEWS.am STYLE