23:38 3 հուլիսի, 2022Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն իր հետեւորդների հետ կիսվել է ընտանեկան լուսանկարով, որում պատկերված է դստեր հետ։

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում մայր ու դուստր ամառային հանդերձանքներով են։ Մերին կրում է պատառոտված ջինսե տաբատ եւ զոլավոր պրինտով բլուզ։ Նրա մազերն արձակված են։ Հրապարակումը նա չի մակագրել, բայց հետեւորդները շտապել են դրական մեկնաբանություններ կատարել։ «Սրտիկներ», - գրել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը։

Օրեր առաջ տեղադրված կադրում Մերին կրում էր սեւ գույնի հանդերձանք․ վերնաշապիկ, տաբատ, որոնք համադրել էր նույն երանգի բարձրակրունկների հետ։ Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակվող հաղորդավարուհին հավաքել էր մազերը, մեղմ, բայց ընդգծված շպարով էր։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։