Ռիկի Մարտինին մեղադրել են ընտանեկան բռնության մեջ. նրա նախկին սիրեկանը դատի է տվել երգչին

15:08   3 հուլիսի, 2022

Երգիչ Ռիկի Մարտինին մեղադրել են ընտանեկան բռնության մեջ։ Անհայտ անձը, իբր աստղի նախկին սիրեկանը, հայց է ներկայացրել դատարան։ Առաջին լսումները տեղի կունենան հուլիսի 21-ին, հայտնում են իսպանական լրտավամիջոցները։ Լրագրողների ձեռքն ընկած փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Ռիկի Մարտինն ու տուժողը միասին են եղել մոտ յոթ ամիս, իսկ երկու ամիս առաջ նրանք բաժանվել են։ Ի դեպ, նա արդեն հինգ տարի պաշտոնապես հանդիպում է Ջվան Յոսեֆի հետ։ Նրանք ամուսնացել են եւ 2018 թվականին նույնիսկ դուստր են ունեցել։

Ըստ տուժողի, Ռիկի Մարտինն այնքան դժկամությամբ է թողել իր գաղտնի սիրեկանին, որ նա սկսել է բռնի կերպով պնդել, որ շարունակեն իրենց սիրավեպը։ Այժմ հայցվորը մտահոգված է իր անվտանգության համար։ Այս պահին ոստիկանությունը սահմանել է, որ Ռիկի Մարտինը մինչեւ դատարանի որոշումը չպետք է որեւէ շփում ունենա տուժողի հետ։

Հիշեցնենք, որ 2010 թվականի մարտի 29-ին Մարտինն իր պաշտոնական կայքում հրապարակավ հայտարարեց իր համասեռամոլության մասին։ Երգիչը եւ նրա նկարիչ ամուսին Ջվան Յոսեֆը փոխնակ մայրերից ծնված երեխաների են մեծացնում։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE