«Աներեւակայելի գեղեցկություն»․ Ֆիլիպ Կիրկորովը շարունակում է շրջել Հայաստանի տեսարժան վայրերով (վիդեո)

16:52   3 հուլիսի, 2022

Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը գտնվում է Հայաստանում։ Երեկ երեկոյան նա մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հարսանեկան խնջույքին։

Ինչպես արդեն նշել էինք նա այցելել է Գառնի, որտեղ նրան դիմավերել են զուռնա-դհոլով։ Այս մասին նա հայտնել էր իր Instagram-ի Stories բաժնում։ Կիրկորովին ուղեկցում են նրա երեխաները՝ Մարտինն ու Ալլա Վիկիտորիան։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Իսկ այժմ նա նոր տեսանյութեր է հրապարակել, որոնցում վայելում է «Հորովել» երգը։ Ռուսական էստրադայի փոփ արքան նշել է, որ ճամփորդում է Հայաստանի պատմական վայրերով։

«Աներեւակայելի գեղեցկություն։ Դարերի հանգստութուն», - նշել է Կիրկորովը, ապա հիացմունք է հայտնել  հայկական հյուրընկալության վերաբերյալ։  



© NEWS.am STYLE