Բրիթնի Սփիրսը խոսել է իր հոգեկան առողջության մասին

23:19   3 հուլիսի, 2022

Բրիթնի Սփիրսը նախօրեին որոշել է սոցիալական ցանցերի բաժանորդներին պատմել իր հոգեբանական վիճակի մասին։ «Աներեւակայելի երջանիկ եւ հուզված եմ ես: Անկեղծորեն ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ հոգեկան առողջության մասին։ Ես ամեն օր արթնանում եւ շնորհակալություն եմ հայտնում շուրջբոլորն ամեն ինչին»,- խոստովանել է Բրիթնին։

Ի դեպ, երգչուհու հայրը, ում դատարանը զրկել է Բրիթնիի խնամակալությունից, դեռ չի կարող հանգիստ թողնել իր աստղային զավակին։ Երգչուհու հայրը նախօրեին Լոս Անջելեսի Գերագույն դատարան դիմում է ներկայացրել Բրիթնի Սփիրսի մասին վավերագրական ֆիլմում ցուցադրված մեղադրանքների դեմ։ Կինոնկարում պատմում են, որ աստղի ննջասենյակում գաղտնալսում է եղել։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE