«Հայաստանը խենթանալու էր»․ 50 Cent-ը կիսվել է Երեւանում կայացած իր համերգի տպավորություններով (վիդեո)

21:27   3 հուլիսի, 2022

Աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել իր երեւանյան համերգից ու կիսվել տպավորություններով․

«Երեւանը, Հայաստանը խենթություն էր։ Ես կվերադառնամ»,-հրապարակմանը կից գրել է նա՝ տեղեկացնելով, որ իր առաջիկա համերգը տեղի է ունենալու վաղը՝ հուլիսի 4-ին, Թել Ավիվում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 50 Cent (@50cent)

Աշխարհահռչակ ռեփերի երեւանյան համերգը տեղի էր ունեցել հուլիսի 1-ին՝ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։  Հրազդան մարզադաշտում կայացած համերգին ներկա էր հազարավոր հանդիսատես՝ Հայաստանից եւ արտերկրից։ «ՀԱՅԱ»-ի հաջորդ համերգը, որի շրջանակում Երեւանում առաջին անգամ ելույթ է ունենալու Led Zeppelin Symphonic նախագիծը, տեղի է ունենալու հուլիսի 9-ին՝ կրկին Հրազդան մարզադաշտում։



© NEWS.am STYLE