7 նշան, որ դեպրեսիա ունեք, բայց չգիտեք այդ մասին

21:12   5 հուլիսի, 2022

1. Չափից ավելի ինքնավստահ եք եւ անվախ

Շատ մարդիկ դեպրեսիայի դեմ պայքարում են` անելով ճիշտ հակառակը այն ամենի, ինչ զգում են:  Գրավել մրցակից ընկերությո՞ւնը: Աշխատանքից ազատվել եւ ռեստորա՞ն բացել: Խիզախ արարքները մարդկանց ստիպում են իրենց անհաղթ զգալ: Բայց այդ միջոցը խենթություն է: Դեպրեսիան ծնվում է ինքն իր նկատմամբ անվերահսկելիությունից եւ անօգնականությունից  (որոշ դեպքերում մեղավորը կենսաքիմիական դիսբալանսն է): Նպատակասլաց մարդիկ ատում են այդ զգացումները եւ փորձում են ելք գտնել գործողություններում, ակտիվության մեջ: Բայց ի վերջո նրանց համար ավելի վատ է լինում:  

2. Ճաշին մի բաժակից երեքին են անցել

«Ալկոհոլը անզգայացում է, որը թույլ է տալիս դիմանալ կյանք կոչվող վիրահատությանը», -ասել է Ջորջ Բեռնարդ Շոուն: Դիտարկումը մինչ օրս էլ այժմեական է: Խմիչքը հուզական վերքերը բուժելու ամենատարածված մարտավարությունն է: Թերությունն այն է, որ երբ դուք վերջապես ընդունում եք դեպրեսիան, ստիպվածն եք բուժել ոչ միայն գլուխը, այլեւ լյարդը:  

3. Չափազանց տարված եք անկողնում հաջողություններով

Լիբիդոն փոթորկել է: Եթե նկատել եք, որ մոնոգամիան փոխարինել եք շարժվող ամեն ինչ գայթակղելով, դա հավաստի  նշան է, որ դուք փորձում եք դեպրեսիան թաքցնել սավանի ծալքերի տակ: 

4. Հակամարտությունից արագ անցնում եք կռվի

Անօգնականության զգացումը բթացնելու հաճախակի եւ առավել հիմար միջոց է ցույց տալ, որ դուք անպաշտպան տղա չեք, որին կարող են ծեծել: Ճանապարհին նեղացրե՞լ են: Հասնել եւ դաս տալ սրիկաներին:  Մերժե՞լ են ուղեղային գրոհի գաղափարը:  Գրասենյակից դուրս հանդիպել  ինքնավստահ ապուշին եւ տեղը դնել: Եթե բախտը բերի, կապտուկներով կխլացնեն հուզական ցավը:  

5. Ոչինչ չեք զգում

Չտխրելու համար շատ մարդիկ ընդհանրապես հրաժարվում են զգացմունքներից: Արդյունքում մարդը մնում է   «չեզոք» հույզերում` իրեն դատապարտելով նորանոր ցավերի:   Իսկ ամենավատն այն է, որ զոմբի միջոցը լարված իրավիճակ է ստեղծում շուրջը եւ վանում է նրանց, ովքեր հոգ են տանում մեզ:  

6. Չեք կարող պոկվել հասարակությունից

Շփման մեջ ընկղմվելը առաջին հայացքից առողջ միտք է: Շատերին դա օգնում է: Սակայն եթե դա ընդամենը հոգին կեղեքող մտքերն ու զգացմունքները պաշտպանելու  փորձ է, ում հետ ասես հանդիպելը չի օգնի: Դուք  միեւնույն է ուրախ ուղեկից չեք լինի: Դա բորսայական խաղի նման է. որպեսզի սկսեք նորից ներդրումներ անել, պետք է նախ ազատվեք թունավոր ակտիվներից: 

7. Չեք կարողանում կենտրոնանալ

Բոլորի մտքերն էլ խճճվում են: Բայց ինչպես սխալ արարքներից խպուսափեն նրանք, ովքեր սեփական դեպրեսիան հաղթահարելու ուժ չունեն: Պետք է առողջ մտքերն առանձնացնել պոտենցիալ վտանգ ներկայացնողներից: Ինչպե՞ս: Առողջները իրենց հետ փոփոխություններ են բերում, դրանք հնարավոր է  կյանքի կոչել մի քանի փուլով: Անառողջները խոստանում են ձեզ սովորական մարդուց միանգամից վերածել  կիոնաստղի: 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE