5 պատճառ, թե ինչու են կանայք հեռանում տղամարդկանցից, որոնց սիրում են

21:12   6 հուլիսի, 2022

1. Նրանք իրենց միայնակ են զգում

Յուրաքանչյուր կին պետք է զգա, որ կարեւորություն ունի: Եթե նրա տղամարդը ասես բացակայում է, չի աջակցում իրեն, նրանից կառչելու ոչ մի պատճառ չկա: Կանայք բնածին դաստիարակողներ են:  Իսկ տղամարդիկ, որպես կանոն, հարմարավետության են ձգտում, այդ թվում` հոգեբանական:   Պատահում է, որ կանայք իրենց միայնակ են զգում, երբ բավարար հուզական ներկայություն չեն ստանում ուրիշների կողմից: Եվ կամ իրենց համոզում են սեփական ոչնչության մեջ, կամ էլ սկսում են ընդվզել: Ոչ ոք չի սիրում, երբ իրենից խուսափում են: Մանավանդ երբ դա սիրուն է վերաբերում: Եթե ուզում եք  հարաբերություններ ունենալ, լսեք ձեր կանանց: Ըմբռնեք, թե նրանք ինչ են ասում: Մի համարեք, թե նրանց խնդիրները ձերից պակաս կարեւոր են:  

2. Նրանց չեն ընդունում

Կնոջ համար ավելի տհաճ ոչինչ չկա, քան այն զգացողությունը, երբ նա տարված ինչ-որ բան է պատմում, բայց նրան չեն լսում: Կամ էլ հակառակ իրավիճակը. ամուսինը ինչ-որ բան է պատմում, իսկ դու մի վայրկյան շեղվում ես, եւ նա արդեն եռում է դժգոհությունից, քեզ մեղադրում է, թե   «սավառնում ես ինչ-որ տեղ»: Կանանց հուզում են ուշադրության բառերը եւ նշանները: Նա պետք է զգա, որ դուք ընդունել եք իրեն, հարգում եք եւ կաջակցեք:  Իսկ եթե նա իր ապրումները պատմում է օգնականին կամ օտար տղամարդուն, նշանակում է ձեզ հետ կապ չի զգում:  Բայց առանձնահատուկ ոչինչ մտածել պետք չէ: Ասպետությունն այն է, երբ դուք ուղղակի շփվում եք, սիրում եք եւ երբեմն պատրաստ եք օգնել. օրինակ` թեկուզ երբեմն թափել աղբը կամ արդուկել սեփական շապիկը: Կինը չի կարող առաջ շարժվել, եթե սրտով զգում է, որ ամուսինը սկսել է իրեն ընդունել որպես ինքնին հասկանալի մի բան եւ բոլորովին չի մտածում իր մասին:   

3. Նրանք իրենց այլեւս սեքսուալ չեն զգում

Տղամարդիկ սեքսուալ արարածներ են: Եթե նրանք ի վիճակի են սեքսով զբաղվել, գրեթե միշտ կցանկանան դա: Կանանց հետ ամեն ինչ ավելի բարդ է:  Նրանց ինտիմ միջավայր է պետք, նախերգանքներ եւ այն զգացողությունը, որ իրենց տղամարդը ամբողջությամբ տենչում է իրենց: Առօրեականությունը սիրո համար իսկական մահվան համբույր է:   Կանայք ինքնաբուխության  են ձգտում:  Նրանք ուզում են, որ իրենց սիրահետեն: Նրանք չեն կարող հանգստանալ, մինչեւ չհամոզվեն, որ մշտապես ձեր գլխում են: Այդ պատճառով եթե կինը տեսնում է, որ ամուսինը կանոնավորապես իրեն խթանում է պոռնոյի միջոցով կամ էլ նայում է ուրիշ կանանց, նա իրեն անվտանգ չի զգա: Եվ քանի որ այդպես է, վաղ թե ուշ նա կսկսի փնտրել այն տղամարդուն, որը նրան կստիպի իրեն առանձնահատուկ զգալ  (եւ անկողնում, եւ դրա սահմաններից դուրս): Նա կհամարի, որ «եկել է առաջ շարժվելու ժամանակը»:

4. Նրանք եւս միջին տարիքի ճգնաժամ են ունենում

Չգիտես ինչու`ընդունված է համարել, որ դրանից տառապում են միայն տղամարդիկ: Այսինքն` կյանքի կեսում, այն է` 30 տարեկանից հետո տղամարդիկ սկսում են հուզվել, որ քիչ են վաստակում կամ էլ ընդհանրապես չեն կայացել կյանքում: Կանանց մոտ էլ նույն վիճակն է: Ինքնահաստատվելու համար նրանց նոր հագուստ կամ նոր մեքենա է անհրաժեշտ:  Նրանք պետք է իմանան, որ սեքսուալ առումով դեռեւս գրավիչ են իրենց տղամարդկանց համար:  Հատկապես այն ժամանակ, երբ ձեր երեխաները համալսարան են ընդունվում եւ հեռանում են: Կամ էլ երբ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ծնողներից   մեկին: Կամ էլ երբ ձեր ընտանիքը լուրջ սթրես է ապրում:   Կանայք, որոնք ստիպված են լինում քաղցկեղ հաղթահարել կամ էլ այլ հիվանդություններ, հաճախ ի վերջո հեռանում են ընտանիքից, որովհետեւ իրենց այլեւս ցանկալի չեն զգում: Եթե նրանք աջակցություն չեն զգում այն տղամարդու կողմից, որի հետ ապրում են, վաղ թե ուշ կսկսեն նման տղամարդուց ազատվելու միջոցներ մտածել:  

5. Իրականում կանայք չեն սիրում կանխատեսելի տղամարդկանց 

Տղամարդիկ ապրում են բավականին համարավետ եւ կանխատեսելի ենթածրագրերին համապատասխան: Որքան ավելի ծերանում են, այնքան քիչ են ուզում մասնակցել ուրիշների կյանքին: Բայց յուրքանչյուր կնոջն անհրաժեշտ են երջանիկ պատահականություններ եւ անակնկալներ: Բայց դարձյալ նրանք պետք է իմանան, որ առաջվա պես նշանակություն ունեն: Երբեմն կնոջը ուշադրություն ցույց տալու համար բավական է նրա համար առավոտյան սուրճ պատրաստելը:  Եթե դա չկա, ձեր սերը կարող է աննկատ կերպով ընկերության վերածվել: Եվ միայն սերը բավարար չէ, որպեսզի կինն իրեն լավ զգա նման հարաբերություններում: Կինն աքսեսուար չէ: Նա ձեր ուղեկիցն է:  

Աղբյուրը` Klubber



© NEWS.am STYLE