Givenchy-ն ներկայացրել է «101 դալմատիններ» ֆիլմին նվիրված սահմանափակ հավաքածուն (վիդեո)

11:04   4 հուլիսի, 2022

Givenchy նորաձեւության տունը թողարկել է թեմատիկ հավաքածու՝ ի պատիվ «101 դալմատիններ» ֆիլմի, որը թողարկվել է 1996 թվականին։ Այս մասին հայտնում է Hypebeast-ը։

Այն ներառում է զգեստապահարանի իրեր՝ 400-ից 4200 դոլար, աքսեսուարներ՝ 230-1665 դոլար եւ զարդեր՝ 335-575 դոլար արժողությամբ, որոնք մշակվել են գեղարվեստական տնօրեն Մեթյու Ուիլյամսի կողմից: Մասնավորապես, արհեստականորեն պատռված ու մաշված ջինսեր՝ դալմատին ցեղատեսակի շան մաշկը նմանվող բծերով։

Հավաքածուն այժմ հասանելի է ամբողջ աշխարհի Givenchy ապրանքանիշի որոշ խանութներում։



© NEWS.am STYLE