Մահացել է դերասան Սերգեյ Սոսնովսկին

09:01   4 հուլիսի, 2022

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ​​թատրոնի դերասան Սերգեյ Սոսնովսկին մահացել է 68 տարեկանում։ Այս մասին հայտնել է թատրոնի Telegram-յան ալիքը։

«Մեզնից յուրաքանչյուրի համար նա թանկ մարդ էր։ Այսօր մեր եւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչել են Սերգեյ Վալենտինովիչին, սեւ օր է»,- հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունից։

Սոսնովսկին հայտնի է իր դերերով այնպիսի ֆիլմերում եւ սերիալներում, ինչպիսիք են «Պարոնայք Գոլովլեւները», «Առաքյալը», «Օդեսան», «Խոհանոցը», «Տրոցկին» եւ «Մեթոդը»։



© NEWS.am STYLE