«Սիրել, հիշել ու փայլել միայն մեկի համար»․ Նազենի Հովհաննիսյան

20:52   4 հուլիսի, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր հոլովակ է հրապարակել՝ ներկայանալով երեկոյան շքեղ կերպարում։

View this post on Instagram

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրերում Նազենին կրում է բաց երանգի, ուսերը բաց, երկարափեշ զգեստ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Հայուհու կերպարն ամբողջական են դարձնում ականջօղերը։ «Սիրել, հիշել ու փայլել միայն մեկի համար», - գրել է Նազենին։

Նազենի-Հովհաննիսյան1-1.jpg (191 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրում Նազենին պատկերված էր ծովի ֆոնին։ Նա սեւ լողազգեստով էր։

«Խեցի լինեի, ծովի ընդերքում մի քարին կպչեի. ոչ լսեի, ոչ տեսնեի, ոչ մտածեի...)

Կյանքը լիներ աղաջուր՝ միայն ԾՈվի տեսքով, ոչ երբեք արցունքի, ես էլ իմ Քարին կպած՝ հանգիստ Մարգարիտներ հասունացնեի...

չիմանայի ու չզգայի, թե մարգարիտներս ում բաժին հասան, կարևորը երջանկություն բերեր:

Մարգարտախեցու մահը գոնե երջանկացներ Մարդուն:

Թե չէ իրենք էլ չգիտեն ինչ են փնտրում:

Էս Սիրուն աշխարհում մարդն ամենամոլորվածն է՝ Աստծո ստեղծածներից:

Ամենից միայնակը:

Ամենից անխելքը:

Մարգարտախեցու չափ սեր կամ մանանեխի չափ հավատք էլ չունեցանք», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր Նազենին:



© NEWS.am STYLE