«Քո մայրը լինելն իմ կյանքի մեծագույն պարգեւն է…»․ Արփի Գաբրիելյանի շնորհավորանքը որդու տարեդարձին

15:41   4 հուլիսի, 2022

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է իր եւ երգիչ Միհրան Ծառուկյանի որդին՝ Ռոբերտը։ 

291525168_409687521114340_6825419398298625165_n(1).jpg (73 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում փոքրիկ Ռոբերտը, որն այսօր դարձավ 2 տարեկան, պատկերված է տոնական տորթի կողքին։ «Քո մայրը լինելն իմ կյանքի մեծագույն պարգեւն է… Ծնունդդ շնորհավոր, իմ սեր», - գրել է երիտասարդ մայրիկը։

290687330_758487451849564_525410916854111406_n.jpg (166 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արփին կերպարանք էր ընդունել ավտոմեքենայի մեջ։ Նա կրում էր սեւ տոպ, որը համադրել էր վառ երանգի վերնաշապիկի հետ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Հրապարակումը երիտասարդ մայրիկը չէր մակագրել։



© NEWS.am STYLE