«Չքնաղ հայուհի»․ ինչ զգեստ է ընտրում Սիլվա Հակոբյանը երեկոյան կերպարի համար

23:43   4 հուլիսի, 2022

Սիլվա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է երեկոյան կերպարում։

View this post on Instagram

A post shared by Silva Hakobyan (@silvahakobianofficial)

Ինստագրամյան էջում տեղադրված հոլովակում Սիլվան կրում է վարդագույն երանգի, փքված երկարափեշ զգեստ։ Նրա մազերը հավաքված են, նուրբ շպարով է։ Հրապարակումը նա չի մակագրել, բայց հետեւորդները շտապել են բազմաթիվ դրական խոսքեր ուղղել․ «Չքնաղ հայուհի», «Գեղեցկուհի»։

Սիլվա-Հակոբյան 2.jpg (198 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված էր դստեր՝ Միլայի հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ Սիլվան կրում էր սպիտակ բլուզ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Կարոտած», - հրապարակկումը կարճ մեկնաբանել էր երգչուհին։



© NEWS.am STYLE