Քսանհիգն հիթ․ «Լեդ Զեփելին սիմֆոնիկ» նվագախմբի համերգը Երեւանում

12:36   4 հուլիսի, 2022

«Հայա» փառատոնի շրջանակներում հուլիսի 9-ին` 20:00-ին Հրազդան մարզադաշտում  տեղի կունենա Led Zeppelin Symphonic-ի համերգը: Այն բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի ու սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:

ZEP_posters.jpg (236 KB)

Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող եւ հաջողությամբ կայացած պրեմիերային՝ Լոնդոնում:



© NEWS.am STYLE