Էմբեր Հերդը պահանջում է չեղարկել Ջոնի Դեփի գործով դատավճիռը

15:12   4 հուլիսի, 2022

Էմբեր Հերդի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Ջոնի Դեփին զրպարտելու ժյուրիի վճիռը չեղարկելու համար։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։

«Ջոնի Դեփն իրական ապացույցներ չի ներկայացրել՝ միայն անուղղակի: Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ տիկին Հերդի հայտարարություններն իրականում կեղծ էին»,- ասվում է փաստաթղթերում:

Դեփի փաստաբաններն արդեն արձագանքել են միջնորդությանը։ «Մենք սպասում էինք սրան։ Հիմա այս ամբողջ գործընթացը էլ ավելի կձգձգվի։ Բայց դա դժվար թե ամբողջությամբ փոխի պատկերը», - ասել է Ջոնիի թիմի ղեկավար Բեն Չուն:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին երդվյալ ատենակալները միաձայն Էմբեր Հերդին մեղավոր ճանաչեցին Ջոնի Դեփի դեմ գործով եւ նրան պարտադրեցին փոխհատուցում վճարել դերասանին 15 միլիոն դոլարի չափով։ Սակայն շուտով արեւմտյան տաբլոիդները տեղեկացրին, որ դերասանուհին ֆինանսական լուրջ խնդիրներ ունի եւ պատրաստվում է բողոքարկել վճիռը։



© NEWS.am STYLE