«Կարեկցանքով վերաբերեք այն մարդկանց, որոնք ձեզ տանել չեն կարողանում, բայց շարունակում են սուտ ժպտալ եւ ընկերություն անել»․ Լիլու  

21:50   4 հուլիսի, 2022

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որին կից կիսվել է իր մտքերով։

290982128_8072463619462845_1457714335978642968_n.jpg (233 KB)

Իր Ինստագրամի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրում երգչուհին ամառային հմայիչ կերպարում է։ Նա կրում է սեւ զգեստ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ «Եթե ձեր կյանքում մարդիկ կան, որոնք ձեզ տանել չեն կարողանում, բայց շարունակում են սուտ ժպտալ եւ ընկերություն անել, ապա խորհուրդ կտամ նման մարդկանց վերաբերել որպես հիվանդի․․․ կարեկցանքով։ Եւ, ի վերջո, Աստված մի օր նրանց  ձեր կյանքից կտանի հեռու-հեռու», - հրապարակմանը կից գրել է Լիլուն։

Լիլու․.jpg (190 KB)

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին կրում էր ուսը բաց, սեւ վերնամասով զգեստ, որը համադրել էր ոճային բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, ընդգծված շպարով էր։ Հրապարակմանը կից Լիլուն գրել էր «հարսանիք, գեղեցիկ օր» հեշթեգերը։ Իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրան։



© NEWS.am STYLE