Քսենիա Սոբչակը հեգնանքով պատասխանել է իրեն «ձի» անվանած Նուրլան Սաբուրովին

16:12   4 հուլիսի, 2022

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը պատասխանել է իր վրա «հարձակում» կատարած ստենդ-ափ կատակերգու Նուրլան Սաբուրովին։ Հումորիստը լրագրողին համեմատել է ձիու հետ։

«Ձիու մասին դու շատ համարձակ եւ «կտրուկ» ես, բայց ինչ վերաբերում է գլխավորին՝ «ես հիփոթեք ունեմ», - Սաբուրովին հեգնական պատասխանել է Սոբչաը։

Նախկինում Քսենիան արդեն անվայել կերպով խոսել էր Նուրլանի մասին, երբ նա ֆիասկո ունեցավ Ամերիկայում իր շրջագայության ժամանակ, այնուհետեւ հումորիստը նախընտրեց անտեսել հանդիսատեսի սուր քաղաքական հարցերը՝ նշելով, որ նա հիփոթեք ունի:

«Երկար ժամանակ կատակերգու Նուրլան Սաբուրովը հանդիսատեսից «չլսեց» հարցեր այն մասին, թե ինչպես է վերաբերվում տեղի ունեցածին։ Հեշտ է ուժեղ տղա լինելը, երբ հինգ հոգով ծաղրում եք Իվլեեւային», - մտքերով կիսվել է հաղորդավարուհին:

 

Աղբյուրը՝ СтарХит



© NEWS.am STYLE