Երգչուհի Վալերիան հետաձգել է համերգները՝ կորոնավիրուսից հետո առաջացած բարդությունների պատճառով

17:17   4 հուլիսի, 2022

Երգչուհի Վալերիան իր Telegram ալիքի բաժանորդներին տեղեկացրել է Ռուսաստանի քաղաքներում մի քանի համերգների չեղարկման մասին։

Արտիստուհին բացատրել է, որ վերջերս երկրորդ անգամ է հիվանդացել կորոնավիրուսով, որից հետո բախվել է բարդությունների։ «Կրծքավանդակի գերբեռնվածությունն ու հազը ինձ թույլ չեն տալիս լիարժեք երգել։ Մինչեւ վերջերս ես հույս ունեի, որ կվերականգնվեմ ժամանակին, բայց ամեն ինչ չէ, որ կախված է իմ ցանկությունից։ Ես իմ կյանքում ֆոտոգրամայով մենահամերգ չեմ տվել, բայց հիմա ընդհանրապես երգել չեմ կարող», - բացատրել է երգչուհին։

Վալերիան որոշել է համերգները տեղափոխել սեպտեմբեր ամսին։ Նա ներողություն է խնդրել երկրպագուներից եւ ասել, որ COVID-19-ով հիվանդանալուց հետո շարունակում է աշխատել, բայց չի կարող ստեղծագործություններ կատարել։



© NEWS.am STYLE