«Երբ առաջին անգամ գիրկս առա, զգացի Աստծո սերը եւ օրհնությունը․․․»․ Աննա Դովլաթյանի գրառումը՝ դստեր ծննդյան օրվա կապակցությամբ

17:31   4 հուլիսի, 2022

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է իր եւ Դավիթ Աղաջանյանի դուստրը՝ Կարինկան։

View this post on Instagram

A post shared by Anna Dovlatyan (@dovlatyan_anna)

«Այսօր իմ կյանքի ամենագեղեցիկ առավոտն է։ Լույս աշխարհ եկավ իմ հրեշտակ աղջիկը: Դեռ ականջներումս է նրա առաջին լացի ձայնը։ Երբ առաջին անգամ գիրկս առա զգացի մանկան անուշ բույրը, երջանկության ամենավեր աստիճանը, Աստծո սերը եւ օրհնությունը։ Շնորհակալ եմ մեր յուրաքանչյուր օրը երջանկությունով եւ ժպիտներով լցնելու համար: Ծնունդդ շնորհավոր, իմ փոքրիկարքայադուստր», - հրապարակումը մակագրել է Աննան։

Աննա-Դովլաթյան.jpg (192 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրում երիտասարդ մայրիկը կրում էր ծաղկավոր պրինտով տոպ եւ կիսաշրջազգեստ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր ծղոտե լայնեզր գլխարկը։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE