«Որքան թանկ եւ որքան չգնահատված բան է կյանքը»․ Իրինա Թովմասյան (ֆոտո)

22:46   4 հուլիսի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը մեկնել է հանգստի, որտեղից կիսվել է նոր լուսանկարով։

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը կերպարանք է ընդունել լողափին։ Նա կրում է պուտավոր պրինտով զգեստ։ Մազերն արձակված են, նվազագույն շպարով է։

291583500_188230006974305_7817049016457061040_n(1).jpg (199 KB)

«Ամեն անգամ հանգստի մեկնելիս, ինձ մոտ կարծես նոր փուլի, նոր տարվա սկիզբ լինի։ Եվ դրա համար միշտ ամփոփում եմ նախորդ ժամանակը ու պլաններ կազմում մոտ ապագայի համար։

Այս անգամ որպես ամփոփում երևի մի բան կասեմ, որ կյանքում լինում են այնպիսի շրջադարձեր, որ երբեք չեք կարողանալու ձեր պլանավորածով անել, նույնիսկ եթե ֆիզիկական արգելք չկա։ Որովհետև կան պահեր, կան զգացմունքներ ու էմոցիաներ որոնք տակնուվրա են անում մտքերդ։

Այդ ժամանակ ես զգում՝ որքան ուժեղ ես դու, որքան թանկ են հարազատներդ քեզ համար, ի վերջո որքան թանկ և որքան չգնահատված բան է կյանքը։ Դրանից հետո ավելի ամուր ես բռնվում կյանքից և փորձում ամեն փոքրիկ առիթը տոնի վերածել։

Սիրեք կյանքը, հոգ տարեք ձեր հարազատների մասին և մի ծանրաբեռնեք ձեզ ավելորդ բացասական էներգիայով», - գրել է Իրինան։



© NEWS.am STYLE