Վիկտորյա Բեքհեմը խոստովանել է, որ ուտում է նիհար մնալու համար

23:12   4 հուլիսի, 2022

Բրիտանացի դիզայներ Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է լավ մարզավիճակում մնալու իր գաղտնիքը։ Այս մասին աստղը պատմել է Vogue Australia-ին տված հարցազրույցում.

Վիկտորյայի խոսքով՝ ամեն առավոտ նա արթնանում է առավոտյան ժամը 6:45-ին, իսկ հետո գնում է Լոնդոնի իրենց շքեղ տան նկուղ, որտեղ կա մարզասրահ՝ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ 48-ամյա աստղը պնդում է, որ տարիներ շարունակ պահպանած դիետան օգնել է իրեն նիհար մնալ։ Բեքհեմը պարբերաբար ձուկ, ավոկադո եւ ընկույզ է ուտում։ Սովորությունների ցանկում Բեքհեմը ավելացրել է նաեւ առավոտյան խնձորի քացախի օգտագործումը եւ սուրճի մեջ կոլագենի ավելացումը։

opera-snimok_2019-03-25_132930_www.instagram.com_.png (231 KB)

Բացի այդ, Spice Girls-ի նախկին անդամը խոստովանել է, որ կարող է իրեն թույլ տալ ալկոհոլ, երբ ցանկանա։ Բացառություն են կազմում դետոքս դիետայի հավատարմության ժամանակաշրջանները։ «Ես կարող եմ դետոքսինգի ենթարկվել երեքից վեց ամիս, երբ ես ալկոհոլ չեմ խմելու: Ես ծայրահեղ արմատական ​​եմ սննդի եւ սպորտի հարցում»,- նշել է նա։

 



© NEWS.am STYLE