Ալյոնա Ժիգալովան բացահայտումներ է արել «Լասկովիյ մայ» խմբի վերաբերյալ

22:12   4 հուլիսի, 2022

Լրագրող Ալյոնա Ժիգալովան «Неопра, блин» Telegram-յան ալիքում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ «Լասկովիյ մայ» խմբի մենակատար Յուրի Շատունովը նմանակ է ունեցել։

1656941624_1.jpg (40 KB)

Երիտասարդը ծնունդով Մոլդովայից է։ Նմանակին ներկայացնում էր խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը։ Նրանք ցանկանում էին Իոն Իոնիտային շրջագայության ուղարկել Ռուսաստանի տարածքով՝ «Լասկովիյ մայ 2» երաժշտական ​​խմբի կազմում։ Սակայն հանդիսատեսը չի ընդունել 24-ամյա տղային եւ հրաժարվել է նմանակի համերգների տոմսերը գնել։

Սրտի սուր անբավարարությունից Շատունովի մահվան մասին հայտնի է դարձել հունիսի 23-ին։ Արտիստի հրաժեշտի արարողությանը հազարավոր մարդիկ են ներկա եղել։



© NEWS.am STYLE