Բելլա Հադիդը դարձել է Fendi-ի նոր հավաքածուի դեմքը

10:12   5 հուլիսի, 2022

Fendi-ն ներկայացրել է աշուն-ձմեռ հավաքածուի գովազդային արշավը։ Նոր սեզոնի համար Քիմ Ջոնսը վերաիմաստավորել է նորաձեւության տան խորհրդանշական հավաքածուներից երկուսը։ Օրինակ՝ 1986 թվականի հավաքածուն, որում զգացվում էր Կարլ Լագերֆելդի սերը արվեստի որոշակի միտումների նկատմամբ։

1656928823559272.jpg (562 KB)

«Բոլոր այս հավաքածուները, թեեւ վաղուց գոյություն ունեն, ընկալվում են որպես շատ ժամանակակից», - ասել է Քիմ Ջոնսը եւ, որպես հաստատում, ցուցադրել է այդ հագուստը մեր ժամանակների ամենանորաձեւ աղջիկների վրա: Հավաքածուն ներկայացրել են Բելլա Հադիդը եւ մի շարք այլ հայտնի մոդելներ։ Բելլան փորձել է թափանցիկ վերնաշապիկ եւ զգեստ։

Baguette մոդելի 25-ամյակի պատվին, թարմացվել են պայուսակի երեք հանրաճանաչ տարբերակներ՝ կաշմիրից, ոչխարի մորթուց՝ շրջանակված կաշվով ու ինտարսիա տեխնիկան:

 

Աղբյուրը՝ Buro24/7



© NEWS.am STYLE