«9 տարի միասին»․ Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի լուսանկարը

10:47   5 հուլիսի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։

291757721_601374324611736_4784941389589550926_n(1).jpg (241 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Երգչուհին երեկոյան կերպարում է․ կրում է մարմինն ընդգրկող սպիտակ հանդերձանք, որը համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, վառ ու արտահայտիչ շպարով է։ «9 տարի միասին», - հրապարակումը մակագրել է Հռիփսիմեն։

Հռիփսիմե Հակոբյան

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում, նույն գույնի ցածրակրունկներ։ Հռիփսիմեն արձակել էր ուղիղ հարդարված մազերը։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Սիրուն»։



© NEWS.am STYLE