«Լասկովիյ մայ» խմբի պրոդյուսեր Ռազինը Շատունովի մահվան մեջ մեղադրել է դատավորին

12:12   5 հուլիսի, 2022

«Լասկովիյ մայ» խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը պատմել է, որ Ստավրոպոլի դատավորը հօգուտ Շատունովի անօրինական որոշում է կայացրել՝ նրան փոխանցելով խմբի երգերի իրավունքները։ Նրա խոսքով՝ դրանով դատավորը խրախուսել է արտիստին եւ մոլորության մեջ գցել։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

«Կարծում եմ, որ այդ որոշումը Յուրային հանգեցրեց հուզական պոռթկման՝ մեծ եւ բարդ հյուրախաղերի ժամանակացույցի ֆոնին, ինչը մեծապես ազդեց նրա մահվան վրա», - նշել է նա:

Ռազինը նաեւ պատմել է, որ պատրաստվում է ոչ միայն վիճարկել դատարանի որոշումը, այլեւ հասնել դատավորին կարգավիճակից զրկելուն։

Սրտի սուր անբավարարությունից Շատունովի մահվան մասին հայտնի է դարձել հունիսի 23-ին։ Արտիստի հրաժեշտի արարողությանը հազարավոր մարդիկ են ներկա եղել։



© NEWS.am STYLE