Քվենտին Տարանտինոն եւ Դանիելա Պիկը երկրորդ անգամ ծնողներ են դարձել

13:08   5 հուլիսի, 2022

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն եւ նրա կինը՝ Դանիելա Պիկը երկրորդ անգամ ծնող են դարձել։ Զույգը դուստր է ունեցել։

«Դանիելան եւ Քվենտին Տարանտինոն ուրախ են հայտարարել, որ Դանիելան աղջիկ է լույս աշխարհ բերել 2022 թվականի հուլիսի 2-ին»,- ասվում է People-ի հայտարարության մեջ։

Առայժմ զույգը չի հայտնում դստեր անունը։ Զույգն արդեն որդի ունի։ Լեոն ծնվել է 2020 թվականի փետրվարին։

Լուսանկարը՝ Gareth Cattermole/Getty Images



© NEWS.am STYLE