Բռնաբարության համար Իտալիայում ձերբակալված ռեժիսոր Փոլ Հագիսն ազատ է արձակվել

14:12   5 հուլիսի, 2022

Սցենարիստ, պրոդյուսեր եւ ռեժիսոր Փոլ Հագգիսը, որն Իտալիայում ձերբակալվել էր բռնաբարության մեղադրանքով, ազատ է արձակվել տնային կալանքից։ Ինչպես հայտնում է The Hollywood reporter-ը։ Սցենարիստը դեռ գտնվում է Իտալիայում։

Հունիսի 19-ին ոստիկանությունը ձերբակալել էր 69-ամյա կանադացի ռեժիսորին, երբ մի կին իշխանություններին հայտնել է, որ տղամարդն առանց իր համաձայնության ստիպել է սեռական հարաբերություններ ունենալ 2 օր, երբ նա գտնվում էր Իտալիայում՝ մասնակցելու Օստունի զբոսաշրջային քաղաքում արվեստի փառատոնին:

Ինչպես հայտնել էին լրատվամիջոցները՝ վկայակոչելով մի կնոջ ցուցմունքը, տղամարդն իրեն թողել է տեղի օդանավակայանում՝ «ֆիզիկական և հոգեբանական վատ վիճակում»։ Մինչ այժմ ռեժիսորը գտնվում է տեղի հյուրանոցում։ Նա ի սկզբանե հերքել է բոլոր մեղադրանքները եւ պնդել, որ սեռական հարաբերությունը եղել է փոխադարձ համաձայնությամբ։

 

Լուսանկարը՝ Danny Moloshok/Reuters



© NEWS.am STYLE