«Ժպիտն անգույնի մեջ ավելի հաղթական է»․ Դիանա Գրիգորյան

18:39   5 հուլիսի, 2022

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային կերպարում։

291617112_2850704981892662_1011517097762830572_n.jpg (266 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Դիանան կերպարանք է ընդունել նստած։ Նա կրում է հետաքրքիր նախշերով, երկարափեշ զգեստ, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Դիանայի մազերն արձակված են։ «Ժպիտն անգույնի մեջ ավելի հաղթական է», - հրապարակումը մակագրել է Դիանա Գրիգորյանը։

Դիանա-Գրիգորյան

Օրերս հրապարակված կադրերում Դիանան վառ վարդագույն տոպ էր կրում, որը համադրել էր կապույտ տաբատի հետ։ Դիանան արձակել էր մազերը, իսկ բնական շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ «Սիրեք եւ արժեւորեք ձեզ։ Շնորհակալ եղեք Տիրոջն ամեն օրվա համար։ Կյանքը հիասքանչ է իր պարզության մեջ, պարզապես ապրեք»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE