Քիմ Քարդաշյանն 80-ականների ոճով ներկայացրել է իր SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն  

17:12   5 հուլիսի, 2022

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նկարահանվել է իր SKIMS ապրանքանիշի գովազդային արշավում։ «Մետաղական» լողազգեստների նոր հավաքածու, որը կարելի է ձեռք բերել բրենդի կայքում։ Այդ մասին գրում է Hypebae-ն։

kim-text1.jpg (228 KB)

Լուսանկարների հեղինակը բրիտանացի նկարչուհի եւ լուսանկարիչ Նադյա Լի Քոելն է, որը մասնագիտացած է ռետրոէսթետիկայում։ Կադրերում Քիմը կեցվածք է ընդունել փարթամ սանրվածքով, վառ դիմահարդարմամբ եւ մեծ աքսեսուարներով։

kim-text2.jpg (267 KB)

Metallic Swim-ը ներառում է երեք երանգների լողազգեստներ՝ արծաթագույն (Nickle), ոսկեգույն (Champagne) եւ ավելի բրոնզե (Gold): Հավաքածուն բաղկացած է լողազգեստներից, բոդիներից, ինչպես նաեւ կիսաշրջազգեստներից։



© NEWS.am STYLE