«Մեր բակը»․ Հրուշ Աճեմյանի երեւանյան street style-ը

10:42   6 հուլիսի, 2022

Հոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շատ ակտիվ է վարում իր Instagram-ը, պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնցում ներկայանում է տարբեր կերպարներում, գովազդում՝ կոսմետիկա եւ հագուստ, նկարահանում է տեսահոլովակներ։ Նա առանձնանում է արտասովոր եւ ռիսկային կերպարներով։

291679771_1119670102225696_4634082269697453836_n(1).jpg (337 KB)

Հրուշ Աճեմյանն այժմ իր հանգիստն է վայելում Հայաստանում։ Իր միկրոբլոգում տեղադրված կադրում նա հմայիչ կերպարում է․ կրում է կապույտ երանգի, մարմինն ընդգծող զգեստ, որը համադրել է կարմիր բարձրակրունկների հետ։ Նա արձակել է մազերը, նախապատվությունը տվել է վառ ու արտահայտիչ շպարին։ «Մեր բակը», - գրել է Հրուշը։

Հրուշ-Աճեմյան1.jpg (294 KB)

Օրերս հրապարակված կադրում ԱՄՆ-ում բնակվող դիմահարդարը պատկերված էր եկեղեցու ֆոնին։ Նա կրում էր սեւ հագուստ։ Մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւապաշտպան ակնոցը։ «Իմ ուժն իմ հավատն է», - հրապարակումը կարճ մեկնաբանել էր Հրուշը։



© NEWS.am STYLE