«Ճշմարիտը չափազանց պարզ է. դեպի այն միշտ պետք է գնալ բարդ ուղով»․ Լիլիթ Կարապետյան (ֆոտո)

22:47   5 հուլիսի, 2022

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

291582163_398867812393954_7571842148824564343_n(1).jpg (187 KB)

Իր ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է սեւ գույնի զգեստ, որը համադրել է նույն երանգի բարձրակրունկների հետ։ Լիլիթն արձակել է ալիքավոր հարդարված մազերը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Հրապարակմանը կից մենաբանություններում երգչուհին մեջբերել է Ժորժ Սանդին․ «Ճշմարիտը չափազանց պարզ է. դեպի այն միշտ պետք է գնալ բարդ ուղով»։

274040846_953781085267972_4088502264456658398_n(1).jpg (205 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին կրում էր հետաքրքիր նախշերով, սեւ-սպիտակ գույներ համադրությամբ կոմբինեզոն։ Լիլիթը ոճային վարսահարդարմամբ էր, նախապատվությունը տվել էր ընդգծված շպարին։ Նրա կերպարն ամբողջացնում էին մանուշակագույն ականջօղերը։ «Ուզում եմ մարդիկ լինեն առաջվանը, բայց հասկանում եմ, որ հնարավոր չէ։ Առողջ եղեք», - հրապարակումը մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE