«Առանց սեր չկա գարուն» երգը Գրիշա Աղախանյանի ու Կարինա Առուստամյանի մեկնաբանությամբ ու տեսահոլովակի նկարահանման բեքսթեյջը

21:20   5 հուլիսի, 2022

Երգիչ, շոումեն Գրիշա Աղախանյանն ու երգչուհի Կարինա Առուստամյանը համատեղ տեսահոլովակ են ներկայացրել։ Երգիչները համագործակցության համար ընտրել են Էլվինա Մակարյանի «Առանց սեր չկա գարուն» երգը, որը ներկայացրել են նոր մշակմամբ ու մեկնաբանությամբ։

«Առանց սեր չկա գարուն» երգը Գրիշա Աղախանյանը տարիներ առաջ կատարել է Էլվինա Մակարյանի հետ, եւ քանի որ ստեղծագործությունը մինչ օրս հաճախ է հնչում ու չի կորցնում արդիականությունը, երգիչը որոշել է այն նորովի մատուցել՝ այն վերաձայնագրելով Կարինա Առուստամյանի հետ, որի ձայնային տեմբրը հաճախ են նմանեցնում Էլվինա Մակարյանի տեմբրին։

291349951_1973143276218810_8760758675244290704_n.jpg (104 KB)

Երգի հիման վրա նոր տեսահոլովակ նկարահանելու գաղափարը Կարինայինն է եղել, կարճ ժամանակում այն կյանքի են կոչել։ Տեսահոլովակի ռեժիսորը Նիկ Էգիբյանն է։

Տեսահոկովակի նկարահանման բեքսթեյջային կադրերը երգիչները տրամադրել են NEWS.am STYLE-ին։

290835021_451750660110481_7277931306745168728_n.jpg (123 KB)

291448697_2245041912325807_7151254638310792615_n.jpg (73 KB)

291271147_1217148879105049_7887758491837837362_n.jpg (135 KB)

291648072_1118164005454521_1878858785473690235_n.jpg (68 KB)

291884394_816093279370189_4916115754949197636_n.jpg (102 KB)

292319283_1353096428514020_2289146556362304101_n.jpg (118 KB)



© NEWS.am STYLE