«АлоэВера» խմբի վոկալիստ Վերա Մուսայելյանը լրջորեն տուժել է Բալիում տեղի ունեցած վթարից

18:19   5 հուլիսի, 2022

«АлоэВера» փոփ-ռոք խմբի վոկալիստ Վերա Մուսայելյանը Բալիում վթարի է ենթարկվել. Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։

«Մի վախեցեք, իմ կյանքին վտանգ չի սպառնում։ Գլուխս եւ ողնաշարս ամբողջական են։ Պետք է վիրահատեն անրակը, որպեսզի այն ճիշտ աճի»,- գրել է երգչուհին։

Մուսայելյանի խոսքով՝ ինքը վիրահատության կենթարկվի Մոսկվայում։ Դեպի Ռուսաստան թռիչքը նախատեսված է հուլիսի 5-ին։ Երգչուհին մայրաքաղաքում չի եղել 2022 թվականի մարտից։



© NEWS.am STYLE