50 տարով․ Իվան Դորնը մեկնաբանել է Ռուսաստանում իր ելույթների արգելքը

20:12   5 հուլիսի, 2022

Ուկրաինացի երգիչ եւ երաժիշտ Իվան Դորնն առաջին անգամ խոսել է արտիստների ցուցակում ընդգրկվելու մասին, որոնց արգելվել է մինչեւ 2072 թվականը հայտնվել Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է StarHit-ը։

«Այս ցուցակներն արդեն հայտնվել էին, բայց ես դրանց մեջ չկայի։ Կարծում էի, որ մոռացել են ինձ ընդգրկել»,- պարզաբանել է նա։

Դորնը հավելել է, որ այլեւս կապ չի պահպանում Ռուսաստանում ապրող իր հարազատների հետ, քանի որ այս ամբողջ ընթացքում նրանց երբեք չի հետաքրքրել իր վիճակը։

«Այժմ ես ռուսներից ոչ մեկի հետ ընդհանրապես չեմ շփվում։ Բաշկիրիայում բարեկամներ ունեմ, բացառությամբ Ռուսաստանից հեռացած եղբորս։ Այնպես որ, այս ընթացքում ոչ ոք չզանգահարեց ու չհետաքրքրվեց ինձնով։ Հետեւաբար, Ռուսաստանում գրեթե բոլոր մարդկանց վրա խաչ եմ քաշել», - հայտարարել է արտիստը։

Հաղորդվում է, որ այժմ երաժիշտն իր կնոջ ու երեխաների հետ ապրում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ինչպես նաեւ համերգներով հանդես է գալիս Եվրոպայում։



© NEWS.am STYLE