Կայացել է Սարիկ Անդրեասյանի «В активном поиске» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան (վիդեո)

19:02   5 հուլիսի, 2022

Premier օնլայն կինոթատրոնում կայացել է «В активном поиске» ռոմանտիկ սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան՝ Դմիտրի Նագիեւի մասնակցությամբ։ Այս անգամ Սարիկ Անդրեասյանը զբաղեցրել է պրոդյուսերի աթոռը։

Սերիալի շարունակության մեջ Դմիտրի Նագիեւի հերոսը՝ կանանց կողմից սիրված տղամարդը եւ խոշոր գովազդային գործակալության համահիմնադիրն առաջին կին կփնտրի ոչ թե մեկ գիշերվա ժամանցի, այլ, որն իր երեխային մայր կլինի, իսկ իր համար կյանքի ընկեր։

Շոուի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2021 թվականին։ Սերիալում նկարահանվել են այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք են Մարիա Շալաեւան, Նոննա Գրիշաեւան, Աննա Ստարշենբաումը, Յանա Կոշկինան, Սվետլանա Սուխանովան, Մարիա Միրոնովան, Մարիա Կոժեւնիկովան, Նելլի Ուվարովան, Եկատերինա Կլիմովան։ Սցենարը գրել է Լեոնիդ Մարգոլինը։ Երկրորդ եթերաշրջանի ռեժիսորը Ալեքսանդր Գոխն էր, իսկ պրոդյուսերը Սարիկ Անդրեասյանն է։



© NEWS.am STYLE