Հայտնի է դարձել ելույթի համար Պուգաչովայի հոնորարի չափը

22:13   5 հուլիսի, 2022

Ռուս էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան մեկ համերգի համար պահանջում է 350 հազար եվրո։ Այս մասին Prozvezd պորտալին տված հարցազրույցում խոսել է պրոդյուսեր Սերգեյ Լավրովը։

Մեդիա մենեջերի խոսքով՝ մեկ համերգի համար կատարողը պահանջում է 350 հազար եվրո, ինչպես նաեւ իր պայմաններն է դնում միջոցառման անցկացման վայրի վերաբերյալ։

Լավրովը հավելել է, որ այդ հարցում երգչուհին նման է իր գործընկեր Սոֆիա Ռոտարուին, որն Ամանորի գիշերը ելույթ ունենալու համար պահանջել է 500 հազար դոլար, ինչպես նաեւ անձնական ինքնաթիռ։

«Եթե մեկը 500 հազար առաջարկի, մասնավոր ինքնաթիռ ուղարկի, նա կգնա։ Իսկ, եթե ոչ, ապա նա տանը աղցաններ է պատրաստում: Այդպես է նաեւ Ալլան հիմա։ Նա նշել է 350 հազար եվրո գումար եւ սպասում է։ Եթե ​​որեւէ մեկը համաձայնի այս գումարով նրա ելույթին, նա կառաջարկի իր պայմանները։ «Ուրեմն այսպես։ Եթե ուզում ես, որ ես քեզ հետ լինեմ, նշիր քո ծննդյան տարեդարձը Յուրմալայում։ Եվ ես կգամ»։ Նա կարող է այդպես ասել՝ միակը մեր բոլոր արտիստներից»,- պատմել է հրապարակման աղբյուրը։

Պրոդյուսերն ընդգծել է, որ Պուգաչովայի համերգների թանկության պատճառով դիստրիբյուտորներն ընտրում են նույնքան հայտնի այլ արտիստների, ինչպիսիք են Գրիգորի Լեպսը, Իրինա Ալեգրովան եւ Ֆիլիպ Կիրկորովը, որոնց հոնորարները սկսվում են 2,5 միլիոն ռուբլուց։



© NEWS.am STYLE