Քննչական կոմիտեն Յուրի Շատունովի մահվան դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցել

23:12   5 հուլիսի, 2022

Քննիչները չեն հայտնաբերել բժիշկների անփութությունը, որը հանգեցրել է Յուրի Շատունովի մահվանը, սակայն նախաքննական ստուգումը 10-ից երկարացվել է 30 օրով։

«Օրենքով տասը օրվա ընթացքում ստուգումը պետք է ավարտվի կամ քրեական գործի հարուցմամբ, կամ մերժմամբ։ Այն դեպքում, երբ ոչ մեկը, ոչ մյուսը հնարավոր չէ, ղեկավարության որոշմամբ ստուգումը երկարաձգվում է մինչեւ 30 օր»,- գրում է «Известия»՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

Նրա խոսքով, միակ պատճառը, որ ստուգումը դեռ շարունակվում է, արտիստի մահվան պատճառի մասին ախտաբանների եզրակացության բացակայությունն է։

Սրտի սուր անբավարարությունից Շատունովի մահվան մասին հայտնի է դարձել հունիսի 23-ին։ Արտիստի հրաժեշտի արարողությանը հազարավոր մարդիկ են ներկա եղել։



© NEWS.am STYLE